Արթուր Ջավադյանը նոր պաշտոն է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Արթուր Ջավադյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով`
Արթուր Ջավադյանին նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան»,- նշված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ից ԿԲ նախագահի պաշտոնը զբաղեցնում է Մարտին Գալստյանը։




Լրահոս