ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի են քվեարկության արդյունքները. Գագիկ Ծառուկյանը զրկվեց անձեռնմխելիությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վաղ առավոտից խորհրդարանում քննարկվում էր ՀՀ  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը՝ Ազգային Ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու, ինչպես նաեւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ։ Քիչ առաջ Աժ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց քվեարկության արդյունքները և Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն կողմ է քվեարկել 87 պատգամավոր:

ArmLur.am-ը արդեն հայտնել էր, որ իշխող ուժից բացակա են եղել Սասուն Միքայելյանն ու Թագուհի Թովմասյանը: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ Միքայելյանը վատառողջ է, իսկ Թագուհի Թովմասյանն էլ բացակա է հարգելի պատճառով՝ հղիության և ծննդաբերության արձակուրդում է: Այսպիով, իմքայլական պատգամավորների հետ միասին կողմ է քվեարկել նաև Արման Բաբաջանյանը:

Հավելենք, որ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել, իսկ որոշման ընդունման համար բավարար էր 67 ձայնը: Այժմ խորհրդարանը քննարկում է նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին հարցը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս