ԲՀԿ-ականները շտապեցին ԱԱԾ. Գագիկ Ծառուկյանը դեռ այնտեղ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վաղ առավոտից խորհրդարանում քննարկվում էր ՀՀ  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը՝ Ազգային Ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու, ինչպես նաեւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ։   Պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ քվեարկությանը կողմ քվեարկե 87 պատգամավոր: Դրանից հետո դատախազը ներկայացրեց մյուս միջնորդությունը, որով առաջարկեց կալանավորելու թույլտվություն տալ Գագիկ Ծառուկյանին: Հավելենք, որ 87 պատգամավոր կողմ  է քվեարկել Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը:

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քվեարկությունից հետո ԲՀԿ-ականները դուրս եկան Ազգային ժողովի շենքից և գնացին Ազգային անվտանգության ծառայություն, որտեղ գտնվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Հավելենք, որ խորհրդարանը դեռ չի քվեարկել Ծառուկյանին ազատությունից զրկելու միջնորդությանը:




Լրահոս