
Ազգային ժողովում այսօր պատգամավորները 87 կողմ ձայնով համաձայնություն են տվել ԱԺ ԲՀԿ խմբակցության խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն և նրա հանդեպ քրեական հետապնդում սկսելուն:
Նշենք, որ արդեն մի քանի ժամ է՝ Գագիկ Ծառուկյանը գտնվում է Ազգային անվտանգության ծառայության շենքում և նրան հարցաքննում են: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր նրան կձերբակալեն, որից 72 ժամ անց արդեն կքննեն նրան կալանավորելու միջնորդությունը: Այսպիսով, Գագիկ Ծառուկյանն այսօր տուն չի գնա: