
ՀՀ անկախության 20-ամյակի տոնակատարությունների շրջանակում պետական
բարձրաստիճան պաշտոնյաներին Սերժ Սարգսյանի անունից տրված ճաշկերույթի ժամանակ մի զավեշտալի
դեպք է գրանցվել: ”Ժողովուրդ”-ի տեղեկություններով, երբ ճաշից հետո հյուրերին
մատուցվել է աղանդերը` պաղպաղակ եւ գլազուրապատ թխվածքաբլիթ` ՀՀ եռագույնի կարմիր,
կապույտ, ծիրանագույնով, հյուրերից շատերը խուսափել են ուտել թխվածքը: Նրանք ավելի
ուշ միմյանց բացատրել են, որ այդպես էլ չեն կարողացել ուտել ՀՀ պետական դրոշը: Նշենք,
որ ճաշկերույթին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահը, խորհրդարանի հանձնաժողովների նախագահները,
ՀՀ վարչապետն ու նախարարները: