
ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ա. Մակարյանի մասնակցությամբ, հունիսի 16-ին տեղի է ունեցել մարշալ Հովհ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրների մագիստրոսական թեզերի պաշտպանությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անցկացվել են նաև բակալավրիատի չորրորդ կուրսի կուրսանտների ավարտական քննությունները: