Քիչ առաջ Ազգային անվտանգության շենքից դուրս եկավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որն այսօր հարցաքննվում էր այնտեղ: ԲՀԿ առաջնորդի դուրս գալուց հետո իրավիճակը սրվում է և սկսվում է քաշքշուք։
Մինչ Գագիկ Ծառուկյանը պատասխանում էր հարցերի, ոստիկանները սկսեցին քաշքշել ցուցարարներին ու լրագրողներին՝ նրանց հեռացնելով վայրից։
Հիշեցնենք, որ ժամեր առաջ խորհրդարանը 87 կողմ ձայնով նախ հավանություն տվեց նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությանը, ապա նրա հանդեպ քրեական հետապնդում սկսելուն: ԱԱԾ շենքի դիմաց նրան էին սպասում կուսակցության անդամները: Գագիկ Ծառուկյանը պատասխանեց նաև լրագրողների մի քանի հարցերին։
Մանրամասները՝ տեսանյութում