Հայաստանի ֆուտբոլի առաջության բարձրագույն խմբի23-րդ տուրի շրջանակներում կայացավ «Արարատ»-«Լոռի» խաղը:
Երևանում կայացած խաղի առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց: Երկրորդ կեսի 68-րդ րոպեին «Լոռի»-ն բացեց խաղի հաշիվը: Ընդամենը մեկ րոպե անց «Արարատ»-ը վերականգնեց հաշվի տարբերությունը:
Նախօրեին կայացած «Նոա»-«Արարատ-Արմենիա» խաղում գրանցվել էր ոչ-ոքի` 1:1, իսկ ավելի վաղ կայացած խաղում «Շիրակ»-ը հաղթել էր «Ալաշկերտ»-ին: Այս տուրում կմրցեն նաև «Արարատ»-«Լոռի», «Գանձասար-Կապան»-«Ուրարտու» զույգերը: