Վարդանիկի մեջ արթնացել են վախերը. բա որ իր անցյալն էլ քչփորե՞ն․ «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «Երեկ Գագիկ Ծառուկյանի հարցի կապակցությամբ խոսեց երկար ժամանակ չխոսկան դարձած Վարդան Ղուկասյանը, նույն ինքը` Վարդանիկը: Նա երկար-բարակ Ծառուկյանին գովելուց հետո սկսեց հիշեցնել նիկոլականներին, թե ինչպես էր աջակցում իրենց իշխանության գալու համար եւ ինչպես արագ մոռացավ, որ ընդամենը մի քանի տարի առաջ մոլի հանրապետական էր եւ Հանրապետականի կողմից տարել-դրվել էր Գյումրիի քաղաքապետի աթոռին:

Բայց այժմ Վարդանիկը, հավանաբար, նիկոլականների զայրույթը չառաջացնելու նպատակով ցեխ էր շպրտում նախորդ իշխանությունների վրա, ընդ որում` ծպտուն անգամ չհանելով Նիկոլի հասցեին:

Իր կարծիքով` խորամանկ Վարդանիկը համ նալին է խփել, համ` մեխին: Եվ հետո Վարդանիկի մեջ արթնացան իր վախերը, չէ՞ որ այսօր շատ է քչփորվում հինն ու անցյալը, բա որ հանկարծ քչփորեն Վարդանիկի` քաղաքապետ եղած ժամանակ հին թղթապանակները, կամ էլ Վարդանիկի հետ առնչվող հին քրեական գործերը, դրա համար Վարդանիկը սկսեց խոսել, որ ինքը բանտ նստելուց չի վախենում, եւ քիչ է, որ չի վախենում, այլ իրեն ոչ պակաս, ոչ ավել համեմատեց Լենինի եւ միաժամանակ Պողոս առաքյալի հետ:

Հետաքրքիր է, եթե հանկարծ ինչ-ինչ հանգամանքներում Ծառուկյանը գա իշխանության, Վարդանիկին ի՞նչ պաշտոն կտան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս