Արման Թաթոյանը՝ Ռոման Ամոյանի և լրագրողների նկատմամբ ոստիկանների գործողությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործել է գերբեռնված ռեժիմով (սկսած կիրակիից)։ Այս մասին հայտաարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս պահին ուզում եմ 3 հարցի վերաբերյալ պարզաբանում անել՝

1. Լրագրողների մասնագիտական աշխատանքի հետ կապված հարցերն իմ անմիջական ուշադրության ներքո են։

Ոստիկանության հետ միջադեպի տեսանյութերը մանրամասն կուսումնասիրենք և ըստ ուսումնասիրության արդյունքների՝ կորոշենք միջոցների հարցը։ Կաշխատենք նաև լրագրողների հետ անհատապես։

2. Ըմբշամարտիկ Ռոման Ամոյանի հետ այսօր խոսել եմ իմ նախաձեռնությամբ։ Մեզ մոտ այդ հարցով նախաձեռնված է առանձին վարույթ։

3. Այս պահին էլ իմ աշխատակազմի մեկ խումբ աշխատում է Ոստիկանության բաժիններից մեկում՝ համաձայն ստացած ահազանգի։

Այսօրվա մեր կատարած աշխատանքների մի մասի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից արդեն տարածել ենք պաշտոնական հայտարարություն՝ կապված 112 անձի Ոստիկանության Երևանի և մարզային բաժիններ այցերի հետ։

Հ.Գ. Բոլորին ևս մեկ անգամ հորդորում եմ պահպանել նոր կորոնավիուսի կանխարգելան կանոնները։




Լրահոս