
ArmLur.am-ը Եվրախորհրդարանի երեք պատգամավորների տարածած հաղորդագրության շուրջ զրուցել է ԱԺ Եվրոինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հետ: Ինչպես հայտնի է, Եվրախորհրդարանի ԵՄ-Հայաստան գործընկերության, ԵՄ-Ադրբեջան համագործակցության և ԵՄ-Վրաստան ասոցացման խորհրդարանական հանձնաժողովներում եվրոպական պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուռանդին, Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Տրայան Բեսեսկուն և Ադրբեջանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Ժելենա Զովկոն հունիսի 10-ին համատեղ հայտարարություն էին ընդունել «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր ճանապարհի կառուցման վերաբերյալ»:
Պատգամավորից հետաքրքրվել ենք՝ որքանով էր նա տեղյակ, որ այդպիսի հայտարարություն էր տարածվում եւ ինչ է արվել այն կանխելու համար: «Մենք տեղյակ չենք եղել եւ մեր խոսքն ասել ենք այդ առումով: Պատվիրակության ղեկավարը միանձնյա է որոշել նման հայտարարություն տարածել եւ տեղյակ չեն եղել», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան, Սյունէ Համբարձումյան