Armenian text to speach

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ միասին հսկողություն կիրականացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՀՀ պարետի 2020թ. հունիսի 16–ի N 139 որոշման համաձայն այսօրվանից ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ կապահովի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական եւ այլ գրավչության օբյեկտներում, բնական, սոցիալ-մշակութային եւ առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում, հանգստյան ճամբարներում եւ ճամբարային բնակատեղիներում (համալիրներում) մարդկային կուտակումների, անկանոն հերթերի բացառման, դիմակ կրելու եւ սոցիալական հեռավորությունն ապահովելու նկատմամբ վերահսկողությունը:




Լրահոս