Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցութունը պատրաստվում է ստեղծել քննիչ հանձնաժողով եւ դիմելու է Սահմանադրական դատարան: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեցին պատգամավորներ Վահե Էնֆիաջյանն ու Իվետա Տոնոյանը:
«Մեր խմբակցությունը նախաձեռնում է քննության ենթարկել, իրական վիճակագրական տվյալներ ներկայացնել կորոնավիրուսային իրավիճակի հետ կապված», – նշեց Էնֆիաջյանը: Տոնոյանը նշեց, թե նախաձեռնությունները երկուսն են: Կորոնավիրուսի կանխարգելման, հետեւանքների վերացման աշխատանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ նախաձեռնությամբ են հանդես գալու եւ դիմելու են Սահմանադրական դատարան՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների արգելման հետ կապված որոշման իրավաչափությունը։ Տոնոյանը նշեց, թե երկու նախաձեռնությամբ էլ այսօր են հանդես գալու:
Մանրամասները՝ տեսանյութում