Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցութունը պատրաստվում է ստեղծել քննիչ հանձնաժողով եւ դիմելու է Սահմանադրական դատարան: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեցին պատգամավորներ Վահե Էնֆիաջյանն ու Իվետա Տոնոյանը: Այնուհետև լրագրողների հետ զրույցում այս թեմային անդրադարձավ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի միավորմանը, Սիմոնյանը նկատեց. «Սկզբից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Կարեն Կարապետյանի կողմից մի պահ փորձ արվեց իշխանությունը վերցնելու, դրանից հետո ԱԺ-ում վարչապետին փորձեցին չընտրել և այդ փուլերը շարունակվում են։ Այսօր այդ բեկորները եթե հավաքվում են մի վայրում, դա միայն լավ է և ուժեղացնում է իշխանությանը։ Վերջնականապես քաղաքական դաշտը պետք է մաքրվի նախկիններից, մասնավորապես՝ ընդդիմադիր դաշտը պիտի լինի նոր մարդկանցով լցված, նոր քաղաքական ուժերով, որոնք ինչ-որ ընտրության ժամանակ կփոխարինեն այսօրվա իշխանությանը», – ասաց Սիմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում