ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է եղել «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը և ինչու է գնացել այդ քայլին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 28-ին՝ ժամը 01։22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է տեղադրված: Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարհանել էին օդանավակայանի 4 աշխատակցի։ Տեղազննման արդյունքում ռումբ չէր հայտնաբերվել։

Այսպիսով, մեզ հայտնի դարձավ , թե ով է եղել կեղծ ռումբի մասին ահազանգող անձը:Վերջինս Անատոլի Ալեքսեյի Բարիչենկովին է, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի մայիսի 28-ին` ժամը 01-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ուղղակի դիտավորությամբ` ՀՀ իրավապահ մարմինների և «Զվարթնոց» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության գործունեությունը կազմալուծելու, ինչպես նաև հասարակական կարգը և անվտանգությունը խախտելու համար, իր անվամբ գրանցված բջջային հեռախոսահամարից զանգահարել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և բանավոր տվել ահաբեկչության մասին սուտ հաղորդում` իր կողմից «Զվարթնոց» օդանավակայանում պայթուցիկ սարք տեղադրելու վերաբերյալ, ինչի արդյունքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկվել են միջոցներ ահաբեկչությունը խափանելու համար, սակայն պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել:

Անատոլի Բարիչենկովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով ` նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Վերջինիս նկատմմաբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին: Այս գործը դատարանում քննելուէ դատավոր Արտակ Թադեւոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ք.Մ.




Լրահոս