ԲՀԿ-ն միայնակ չի կարող դիմել ՍԴ. «Լուսավոր Հայաստան»-ը կմիանա՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցությունը հանդես է գալու երկու նախաձեռնությամբ։ Նախ խմբակցությունն առաջարկում է ձևավորել ԱԺ քննիչ հանձնաժողով՝ կորոնավիրուսի կանխարգելման առումով իշխանությունների իրականացրած քայլերը ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ գնահատականներ տալու համար։ Բացի այդ, նրանք առաջարկում են արտակարգ դրության պայմաններում հավաքների սահմանափակման արգելքի Կառավարության որոշումը վիճարկել Սահմանադրական դատարանում:  Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել են  ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Իվետա Տոնոյանն ու Վահե Էնֆիաջյանը: Սակայն այս ծրագրերն իրականացնելու համար նրանց պետք է նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության աջակցությունը:

Բանն այն է, որ ըստ «ՀՀ ԱԺ կանոնակարգ» Սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի, քննիչ հանձնաժողովի ստեղծման համար անհրաժեշտ է ՀՀ ԱԺ առնվազն 33 պատգամավորի ստորագրություն։ ԲՀԿ խմբակցությունն ունի 25 պատգամավորի ստորագրություն։ Քննիչ հանձնաժողովը ստեղծելու համար ԲՀԿ-ին չի հերիքում 8 պատգամավորի ստորագրություն։

Իսկ Ըստ ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրական դատարան կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը: Սույն հարցով ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է 27 պատգմավորի ստորագրություն։ ՍԴ դիմելու համար ԲՀԿ-ին չի հերիքում 2 պատգամավորի ստորարգրություն։

ArmLur.am-ը փորձեց պարզել՝ արդյոք խորհրդարանական երրորդ ուժը կմիանա երկրորդ ուժին, թե ոչ: Մենք տեղեկացանք, որ քիչ անց խորհրդարանում խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարություն կանի լրագրողների հետ զրույցում և կներկայացնի իրենց տեսակետը:




Լրահոս