Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ քարաթափումների հետևանքով Արզնի 1 և 2 ջրատարները տեղաշարժվել են, և ամեն պահի կարող է առաջանալ խողովակների խզում՝ իր բարդ հետևանքներով։
Մեր մասնագետների և խորհրդատվական ծառայություն իրականացնող ընկերության ներկայացուցչի հետ քննարկման արդյունքում որոշվեց հետագա վթարային իրավիճակից խուսափելու համար իրականացնել Արզնիի 2-ջրատարների վթարի կանխարգելման աշխատանքներ՝ ջրատարների վթարի դեպքում Երևանը երկարատև չջրազրկելու համար։
Հաշվի առնելով լավագույն արդյունաբերական պրակտիկան և կիրառվող տեխնիկական ստանդարտներն ու ինժեներական պահանջները՝ «Վեոլիա Ջուր»–ը միջոցներ է ձեռնարկում քաղաքացիներին նվազագույն անհարմարություն պատճառելու և վթարի կանխարգելման աշխատանքները հնարավորինս կարճ ժամանակահատվածում իրականացնելու համար։