ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ դեպքում «Լուսավոր Հայաստան»-ը կմիանա ԲՀԿ-ի նախաձեռնությանը. Էդմոն Մարուքյանը պայման առաջ քաշեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցությունը հանդես է գալու երկու նախաձեռնությամբ։ Նախ խմբակցությունն առաջարկում է ձևավորել ԱԺ քննիչ հանձնաժողով՝ կորոնավիրուսի կանխարգելման առումով իշխանությունների իրականացրած քայլերը ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ գնահատականներ տալու համար։ Բացի այդ, նրանք առաջարկում են արտակարգ դրության պայմաններում հավաքների սահմանափակման արգելքի Կառավարության որոշումը վիճարկել Սահմանադրական դատարանում:  Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել են  ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Իվետա Տոնոյանն ու Վահե Էնֆիաջյանը: Սակայն այս ծրագրերն իրականացնելու համար նրանց պետք է նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության աջակցությունը:

Այսօր լրագրողների հետ զրույցում խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մանրամասնեց՝ կմիանան իրենց գործընկերներին, թե ոչ: «Մենք քննիչ հանձնաժողով ստեղծելու գաղափարին կաջակցենք այն դեպքում, եթե այն նախագահի մեր ներկայացուցիչը, մանավանդ , որ մենք այդպիսի միտք ավելի վաղ էինք առաջարկել: Ինչ վերաբերում է  ՍԴ դիմելուն, ապա նշեմ, որ ես վերջին նիստին կոչ էի արել վերանայել հավաքների արգելքի դրույթը՝ հնարավորություն տալով քաղաքացիներին իրենց բողոքի ձայնն արտահայտել», – նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս