Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարություն` համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի:
Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի դիմորդները պետք է ներկայացնեն ուսումնառության շրջանակներում միջին որակական գնահատականի (ՄՈԳ) արդյունքները, որը պետք է կազմի ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 80 տոկոսը:
Armlur.am-ի զրուցակիցը Երեւանի պետական համալսարանի մագիստրոս Մաքսիմ Սարգսյանն է, որը ներկայացնում է այն խնդիրները, որոնք առաջացել են տարկետում ստանալու հետ կապված:
Մանրամասները տեսանյութում
Սոնա Գրիգորյան