Ընկերության տնօրենը՝ մեղադրյալի աթոռին. ինչ է պարզվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մարտունու ավտոտեխսպասարկման կայան» ԲԲԸ տնօրենը հայտնվել է մեղադրյալի աթոռին: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արսեն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա հանդիսանալով «Մարտունու ավտոտեխսպասարկման կայան» ԲԲԸ տնօրեն, 2014-2016թթ. ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ իր ստորագրությամբ և կնիքով հաստատել է պաշտոնատար անձ հանդիսացող Ա. Սուվարյանի ստորագրությամբ և համայնքապետարանի կնիքով հաստատել է համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի թվով հինգ կատարողական ակտերը, դրանով իսկ խոչընդոտները վերացնելով ՝ օժանդակել է Ա. Սուվարյանին պաշտոնական դիրքն օգտագործելով իրեն վստահված համայնքի բյուջեից խոշոր չափի վատնում կատարելուն:

Մեղադրանք է առաջդրվել նաեւ Արթուր Սուվարյանին , որ նա 2005թ.ից իր պաշտոնավարման տարիներին պաշտոնական դիրքն օգտագործելով 2015-2017թթ. ընթացքում չհաճախելով աշխատանքի և գտնվելով ՀՀ տարածքից դուրս, որպես աշխատավարձ ստացել է ընդհանուր 952.445 ՀՀ դրամ գումար: Բացի այդ Ա. Սուվարյանը 2017թ. հունվար ամսից մինչև 2018թ. Օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում Կ. Սուվարյանին փաստացի աշխատանքի ընդունելով որպես համայնքապետարանի վարորդ և աշխատանքի դիմաց վճարելով ամսեկան 108.960-111.480 ՀՀ դրամ աշխատավարձնրան որպես աշխատող չի գրանցել և այդ կերպ խոչընդոտները վերացնելով՝ օժանդակել է Կ. Սուվարյանին նույն գործակալությունից խաբեության եղանակով կատարել խոշոր չափերով ՝ ընդհանուր 712.500 ՀՀ դրամ գումարի հափշտակություն:

Ք.Մ.




Լրահոս