ՍԱՏՄ լայնամասշտաբ ստուգայցերը շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունում գործող հանրային սննդի կետերում, խանութներում ու արտադրական կազմակերպություններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր  էլ շարունակել է ստուգել պարետի որոշումների կատարման գործընթացը:
Երևանի Էրեբունի վարչական շրջանում կատարված մշտադիտարկումների ընթացքում հայտնաբերվել են խախտումներ հիմնականում կապված ջերմաչափման և ախտահանման մատյանների թերի լրացման, խանութներում հաճախորդների միջև սոցիալական հեռավորության պահպանումն ապահովելու համար նախատեսված գծանշման, ախտահանման ոչ պատշաճ միջոցների օգտագործման հետ:
Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված արտակարգ դրության պայմաններում պարետի որոշումներով սահմանված պահանջների պահպանումը հակահամաճարակային պայքարի կարևորագույն բաղադրիչ է:

Խախտումների մասին տեղեկատվությունը կներկայացվի պարետատուն:




Լրահոս