Օրաթերթը գրում է, որ Աբովյանում տաքսիների վարորդներին տեռորի են ենթարկում գծատերերը: ”Ժամանակին քաղաքում գործում էին միջքաղաքային երթուղիներ, որոնց տոմսն արժեր
50 դրամ: Մոտ մեկ տարի առաջ դրանք փոխարինվեցին ”Բոգդան” մակնիշի ավտոբուսներով, տոմսի արժեքն էլ դարձավ 100 դրամ, այն դեպքում, երբ քաղաքի մի ծայրից մյուսը Երևանի երեք կանգառի չափ հազիվ լինի: Ավտոբուսների ներկրումից անմիջապես հետո էլ արգելվեց Աբովյան-Երևան միկրոավտոբուսներին մուտք գործել քաղաք և հավաքել ուղևորների: Նրանց արդեն ավտոբուսներն են հասցնում ավտոկայան, որտեղից էլ կրկին գումար ծախսելով՝ հասնում են Երևան”: Ապա թերթը հավելում է. ”Քաղաքացիները սկզբից հաշտվել էին այս իրավիճակին, և շատ դեպքերում նույն փողոցում ապրող 4
ուղևորներ միանում էին և տաքսուն վճարելով յուրաքանչյուրը
100 դրամ` հասնում էին տուն: Այժմ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, տաքսու վարորդներին դուրս են հանում ավտոկայանից, որպեսզի բնակիչներն օգտվեն միայն ”Դե լյուքս” ֆիրմայի տաքսիներից և ավտոբուսներից, որոնք պատկանում են Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանին: Իսկ երեկ, արդեն, զծի տերերը տաքսիների վարորդներին պարտադրել են 1 հոգուց ավել չվերցնել, իսկ եթե վերցնում են` ճշտել՝ ընտանիքի անդամներ են, թե ոչ, որպեսզի գծատերերը ուղևորների պակաս չունենան”:
Երկիր. Աբովյանում Տրանսպորտային տեռոր է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ