![](https://armlur.am/wp-content/uploads/2020/06/104186024_706373430192442_6092786447363244182_n.jpg)
Այսօր խորհրդարանում ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչու մինչև հիմա նշանակված չէ Շրջակա միջավայրի նախարար: Պատգամավորը նաև անդրադարձավ բնապահպանական մի քանի խնդիրների, ձկնագողության դեպքերի:
Սակայն Փաշինյանը մինչ այդ հարցին պատասխանելը, առանց անուններ նշելու մի միտք արտահայտեց: Սակայն հաշվի առնելով մինչ այդ տեղի ունեցած մի դրվագ, պարզ է, որ նա խոսում էր Տիգրան Ուրիխանյանի մասին, որը հարց ուղղելիս հեգնանքով էր խոսել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մասին:
Մանրամասները՝ տեսանյութում