Եղվարդի քաղաքապետի նկատմամբ նախազգուշացում է կիրառվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդի քաղաքապետ Նորիկ Սարգսյանի նկատմամբ նախազգուշացում է կիրառվել: Armlur.am-ը տեղեկացավ, որ նախազգուշացում կիրառող մարմինը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն է: Նշենք, որ ընդդեմ քաղաքապետի հանձնաժողով է դիմել անհատ ձեռնարկատեր։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Զովունու բնակիչ, անհատ ձեռնարկատեր Տիգրան Հովհաննիսյանը դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին դիմել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որի հիման վրա էլ հարուցվել է վարչական վարույթ։ Իսկ, ահա, մարտի 3-ի դռնբաց նիստում քննարկվել է Եղվարդի համայնքապետ Նորայր Սարգսյանի կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտման վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու մասին հարցը: Հանձնաժողովը գտել է, որ Եղվարդի քաղաքապետի կողմից ձեռնարակտեր Տիգրան Հովհաննիսյանի ներկայացրած դիմումի մերժումը եղել է անհիմն: Այսինքն քաղաքապետը այս դեպքում սահմանափակել է վերջինիս կողմից համայնքին պատկանող քաղաքային լուսավորության հենսյուները, որպես հենարան, վարձակալության հիմունքներով ստանալու եւ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով օգտագործելու հնարավորությունը:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քաղաքապետի նկատմամբ որպես պատասխանատվության միջոց կիրառվել է նախազգուշացումը, քանի որ այս առումով պետական մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց նկատմամբ տուգանքը որպես պատասխանատվության միջոց կիրառելու հնարավրություն օրենքով նախատեսված չէ:

Ս.Հ.




Լրահոս