Արմեն Սարգսյանը հանդիպել է «Էրեբունի» ԲԿ գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումներն առողջապահական ոլորտի ներկայացուցիչների հետ՝ մեր երկրում կորոնավիրուսի համավարակի տարածման ու կանխարգելման հնարավորությունները քննարկելու նպատակով, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից։

Նախագահ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել հանրապետության խոշորագույն բժշկական հաստատության՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակին, դրա կանխարգելման հնարավորություններին ու հաղթահարման ուղիներին: Հարություն Քուշկյանը տեղեկացրել է իր ղեկավարած բժշկական հաստատության կողմից Covid-19-ի դեմ պայքարում իրականացված և իրականացվող աշխատանքների, ձեռնարկված միջոցառումների մասին, ինչպես նաև ներկայացրել իր մոտեցումներն ու առաջարկները համավարակի կանխարգելման վերաբերյալ:




Լրահոս