ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանիսն են օգտվել երրորդ ծրագրից, և ովքեր կարող են դիմել. ժամկետն ավարտվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում գործող տնտեսավարողներին տեղեկացնում է. կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառման մասնակցության հայտերի ընդունման ժամկետը մոտենում է ավարտին: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը հունիսի 30-նն է:

Նշեք, որ միջոցառումից կարող են օգտվել բարվոք վարկային և հարկային պատմություն այն ռեզիդենտ տնտեսավարողները, որոնք գործունեություն են ծավալում հետևյալ ոլորտներում. մշակող արդյունաբերության, կացության և հանրային սննդի կազմակերպման, փոխադրումների և պահեստային տնտեսության, զբոսաշրջային ծառայությունների, սպասարկման այլ ծառայություններ, առողջապահության, նախադպրոցական կրթության եւ այլ ոլորտներում:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ մինչ օրս կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառումից օգտվելու համար տնտեսավարողներից ստացվել է 1684 հայտ, պահանջված ընդհանուր գումարի չափը` ավելի քան 17 մլն դրամ, չափանիշներին բավարարող հայտերը` 859-ը` ընդհանուր գումարը` 9 մլն 480 հազար դրամ: Հունիսի 11-ի դրությամբ կնքվել է 637 պայմանագիր` 7 մլն 355 հազար դրամի չափով:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս