ՖՈՏՈ. Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ժամը 19:00-ին մեկնարկել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը: Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը քննելու է դատավոր Ռոբերտ Պապոյանը: Դատարանի մոտ կենտրոնացված են մեծ թվով ոստիկաններ: Այստեղ են նաև ԲՀԿ պատգամավորները:

 

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)` ընտրակաշառքների հետ կապված»:




Լրահոս