Քիչ առաջ ավարտվեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը: Քիչ առաջ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից և առանց պատասխանելու լրագրողների հարցերին նստեց ավտոմեքենան և հեռացավ: Նիստը կշարունակվի վաղը ժամը 16:30-ին: Փաստաբանները խնդրել են ծանոթանալ գործին առավել մանրամասն:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)` ընտրակաշառքների հետ կապված»: