
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը պատրաստվում է գործունեություն ծավալել հայկական մեդիադաշտում, նա ստեղծում է «Ալիք մեդիա» լրատվականը: Նշենք, որ մինչ այս «Ալիեք մեդիան» ((https://www.aliq.ge/) գործում էր Վրաստանում:
Armlur.am-ի հետ զրույցում Խառատյանը վստահեցրեց, որ հանդես են գալու որպես անկախ լրատվամիջոց և չեն ունենալու քաղաքական ուղղվածություն:
Հարցին, ինչ շահագրգռվածություն ունեք Հայաստանում լրատվական գարծունեություն ծավալելու հարցում, Խառատյանը պատասխանեց. «Եկեք աշխատանքները սկսենք, ապա խոսենք այդ մասին: Հիմա չեմ ուզում այդ մասին խոսել: Երբ կլինի՝ բոլորը կիմանան»:
Սոնա Գևորգյան