ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ հունիսի 7-ին հայտնել էր, որ կորոնավիրուսի դեմ պայքարին պետք է միանան նաեւ մարզային հիվանդանոցները եւ վերապրոֆիլացումից հետո ընդունեն կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին:
Armlur.am-ը զանգահարել է վարչապետի կողմից նշված մարզային Մարտունի, Դիլիջանի, Սպիտակի եւ Վեդու բժշկական կենտրեններ և ճշտել, թե արդյոք դրանք արդեն վերապրոֆիլավորվել են եւ ընդունում են կորոնավիրուսով վարակվածներին:
Վեդու բժշկական կենտրոնից մեզ հայտնեցին, որ հաստատությունը վերապրոֆիլավորվել է դեռեւս հունիսի 9-ին: «Այս պահին բկ-ում կորոնավիրուսով վարակված 30-ից 40 քաղաքացի կա», – հայտնեցին ԲԿ-ից: Դիլիջանի բժշկական կենտրոնը նույնպես պատրաստ է կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին ընդունել ու բժշկական օգնություն ցուցաբերել: Բժշկական կենտրոնից հայտնեցին, որ կորոնավիրուսային վարակից բուժվողների թիվը 17 է:
Սակայն այլ պատկեր է Մարտունու եւ Սպիտակի բժշկական կենտրոններում, այս բուժհաստատությունները դեռ չեն հասցրել վերապրոֆիլավորվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: ԲԿ-ների աշխատակիցները նշում են՝ վերապրոֆիլավորումը կավարտվի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:
Սոնա Գևորգյան