Հայաստանում Beeline-ը գործարկել է նոր «BeeFree» սակագնային փաթեթների շարք: Այննախատեսվածէակտիվ և ժամանակակից մարդկանց համար, ովքեր գնահատում են իրենց ազատությունը և ձգտում են միշտ կապի մեջ լինել իրենց մտերիմների հետ:
Փաթեթները մշակվել են այնպես, որպեսզիբաժանորդները, ինտերնետի զգալի ծավալներ ստանալուց բացի,անվճար օգտվեն սոցիալական ցանցերից և որոշայլ հավելվածներից.այսպես նրանք կարող են վայելել շփումը առանց Wi-Fi փնտրելու:
Մասնավորապես, հասանելի են «BeeFree 1900», «BeeFree 2900», «BeeFree 4900» և մարզային «BeeFreeRegional»սակագնային փաթեթները: Մինիմալ փաթեթը ներառում է Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram, BeeTV, Zoomհավելվածներիցանսահմանափակ օգտվելու հնարավորություն, իսկ առավելագույն փաթեթը արդեն նաևYouTube(մինչևսեպտեմբերի 30-ը), TikTok,Instagram, Facebook, Snapchat, VK, Odnoklassniki, YandexMusic, Deezer, AppleMusic, Netflix, GoogleMaps, YandexMaps հավելվածները:
«Այսօրվա պահանջն է մշտապես կապի մեջ լինելը: Մենքցանկանում ենք, որ մեր հաճախորդները կաշկանդված չլինեն իրենց հետաքրքրությունների և շփման մեջ, ու ստիպված չլինեն հաշվեկշիռ ստուգել իրենց ընկերների հետ որևէբանով կիսվելուց առաջ: Վստահ եմ, որ երաժշտական և սթրիմինգայինհավելվածների տարիֆիկացման վերացումը հաճելի լրացում կլինիփաթեթներին», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ բոլոր փաթեթներում ներառված են դեպի հայաստանյան և արտասահմանյան ցանցեր զանգեր կատարելու և կարճ հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն: Անցումը փաթեթներին անվճար է և հեշտությամբ իրականացվում է MyBeelineArmeniaհավելվածով, որտեղ նաև կարելի է տեսնել փաթեթի մնացորդը և հաշվի վերծանումը:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։