
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հունիսի 17-ի դրությամբ կայացվել է 3 143 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել է 30169 ստուգում, որից միայն 883-ը՝ նշված օրը:
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։