«Խոսրովի անտառ» արգելոցի հրդեհը մեկուսացվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյոսոս» տանող հատվածում հունիսի 18-ին բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը։

«Խոսրովի անտառ պետական արգելոցում այսօր բռնկված հրդեհը մեկուսացված է։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են արգելոցի ավելի քան 40, ԱԻՆ շուրջ 25, ՎԲՄԱՊ հիմնադրամի 5 աշխատակիցներ։ Այս պահին ընթանում են ծխացող օջախների մարման աշխատանքներ։ Իրավիճակը վերահսկելի է, վնասները հաշվարկվում են», – հայտնում է Գրիգորյանը։




Լրահոս