ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՆՈՂՆԵՐԻՆ ԹՈՂ ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում երեկ քննարկվում էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը՝ Ազգային Ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու, ինչպես նաեւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ։ Դատախազության հաղորդագրության համաձայն՝ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջարդվել 2017թ. կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից կաշառք բաժանելու համար: Սակայն հայտնի է, որ քրեական օրենսգրքի համաձայն՝ պատժելի արարք է ինչպես կաշառք տալը, այնպես էլ վերցնելը: Այսպիսով, ի՞նչ է լինելու, ըստ դատախազության հաղորդագրության, կաշառք վերցրած մարդկանց հետ: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ:

 

-«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարում է, որ իշխանությունները քաղաքական հետապնդում են սկսել իրենց ղեկավարի նկատմամբ, ու այսօր ԱԱԾ-ն նորից պարոն Ծառուկյանին տարել է հարցաքննության: Արյդոք սա քաղաքակա՞ն հետապնդում է:

-Ի պատիվ իրենց՝ պետք է ասեմ, որ բավականին լավ մարտավարություն են որդեգրել, եւ համապատասխան ընթացակարգից հետո իրենք հնարավորություն  կունենան, օգտագործելով պատգամավորական կարգավիճակը, բավականին մեծ թվաքանակով, ինչպես նաեւ իրենց ղեկավարի ֆինանսական մեծ հնարավարությունները, աչալուրջ հետեւել, որպեսզի իրավական գործընթացները լինեն թափանցիկ եւ միայն  օրինականության շրջանակներում, որի արդյունքում կապացուցվի այն, ինչ պետք է ապացուցվի կամ հակառակը: Իսկ որ իրենք ասում են՝ քաղաքական հետապնդում, դե ուրիշ բան չէին ասի:

-Իմ քայլը լռում է,  որեւէ ձեւով չե՞ք արձագանքում:

-Այս պահին ասելիք չկա: Պետք է հնարավորություն տրվի իրավապահ մարմիններին, որպեսզի այդ գործընթացն իրավական ճանապարհով հասցվի մինչեւ վերջ: Նորից եմ ասում՝ Գագիկ Ծառուկյանը շարքային քաղաքացի չէ, նա հսկայական խմբակցության ղեկավար է, հսկայական կարողությունների տեր մարդ է եւ ունի միջազգային կապեր, եւ այդ իրողությունները հաշվի առնելով՝ կասկած ունենալ, որ իրավական գործընթացները ինչ-ինչ շեղումներով  կիրականան, դա, մեղմ ասած, ծիծաղելի է:

-Պարո՛ն Աղազարյան, գաղտնիք չէ, որ ժամանակին, ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը կեղծել են ընտրությունները; Ինչո՞ւ նրանց նկատմամբ որեւէ բան չի իրականացվում:

-Ես ինքս գիտեմ, վստահ եմ, որ ընտրությունները կեղծվել են, եւ որ ընտակաշառք բաժանվել է: Դա մի հարց է, բայց դա ապացուցելը լրիվ այլ հարց է: Հետեւաբար դրա համար պետք է լինեն շատ ծանրակշիռ փաստարկներ, որպեսզի հնարավոր լինի ապացուցել:

-Ինչո՞ւ պրոցես չի սկսվում, որպեսզի կարողանան այս երկու կուսակցությունների հետ կապված էլ ապացույցներ գտնել:

-Դատախազը նշեց, որ բոլորովին այլ քրեական գործով էր տեղի ունեցել իրավական գործընթաց, որի արդյունքում հայտնվել են նման փաստաթղթեր, որոնք հիմք են հանդիսացել եւս այլ իրավական գործընթաց սկսելուն: ՀՀԿ եւ ՕԵԿ-ի պարագայում այդպիսի ծանրակշիռ փաստեր դեռ չունենք, չնայած իմ համար ծանրության աստիճանը շատ բարդ է: Միգուցե հետագայում լինի:

-Պարո՛ն Աղազարյան, իսկ քանի որ կաշառք վերցնողը եւս պատժելի արարք է գործում, կաշառք վերցնողներին ինչպե՞ս եք գտնելու ու պատժելու:

-Կաշառք վերցնողներին թող բոլորը հանգիստ թողնեն, որովհետեւ կաշառք վերցնողներն ապրել են կոնսլագերային պայմաններում, այսինքն՝ համակերտրոնացման ճամբարի պայմաններում: Եվ այդ 10000-ական վերցնողների ճնշող մեծամասնությունը նույնիսկ դրա կարիքը չի ունեցել, որ վերցրել է: Եկել է  թաղի երիտասարդը, մտել է ընտանիք, խնդրել, համոզել է, շատ դեպքերում ճնշել են, վերջում էլ 10.000 դրամը տվել են:

-Այսինքն՝ ստիպողաբա՞ր են կաշառք տվել:

-Շատերը ստիպված են վերցրել: Շատ ընտրողներ ստիպված են վերցրել, որպեսզի ձերբազատվեն իրենց ամենօրյա ճնշումներից՝ հույս ունենալով, որ կգնան ընտրատեղամաս եւ կկատարեն իրենց ճիշտ ընտրությունը: Բայց ընտրատեղամասերում էլ  հայտնի թաղային երիտասարդները շարքերով կանգնած են եղել եւ հայացքներով են ուղեկցել իրենց զոհերին:

-Կարծում եք, որ պետք է անձեռնմխելիությունից զրկել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ կալանավորե՞լ:

-Կալանավորելու հարցն արդեն դատարանը կորոշի՝ դրա անհրաժեշտությունը կա, թե ոչ: Այդ հնարավորությունը պետք է բաց լինի:

-Եթե նայում եք այս գործերը, որոնք ներկայացնում է ՀՀ գլխավոր դատախազը, ըստ Ձեզ՝ պե՞տք է պարոն Ծառուկյանը կալանքի տակ գտնվի: 

-Ես կդժվարանամ այդ հարցին պատասխանել:

-Իսկ անձեռնմխելիությունից զրկելու հարցում ի՞նչ կարծիք ունեք:

-Այո, անձեռնմխելիությունից զրկելու հարցում քվեարկելու եմ այդ որոշման օգտին, որպեսզի զրկվի անձեռնմխելիությունից:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ապօրինի ձեռք բերված զենքի գործադրմամբ խուլիգանության կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմին ինքնակամ ներկայացել է 21-ամյա երիտասարդ, որը ներկայացրել է «AKM» տեսակի Aտ 1647 գործարանային համարի ինքնաձիգը՝ փամփշտատուփի մեջ 2 փամփուշտներով:

21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (խուլիգանություն) հոդվածի 4-րդ մասով եւ 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վերջինս կալանավորվել է:

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ 2 ԱՆՁԻ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի: Երեւանի 57-ամյա բնակիչը իրացնելու նպատակով անհայտ անձից ապօրինի ձեռք է բերել եւ 2019թ. դեկտեմբերի 4-ին Երեւանի Վարշավյան փողոցում 1 տոննա չուգունի դիմաց 47-ամյա տղամարդուն ապօրինի իրացրել է «Հերոին» տեսակի թմրամիջոց: Թմրամիջոցի մի մասը նույն օրը վերջինիս կողմից գործածվել է, իսկ մնացած խոշոր չափի` ընդհանուր 0,293 գրամ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցը տղամարդը պահել է իր մոտ` հետագա օգտագործման համար, որը հայտնաբերվել է ոստիկանության ծառայողների կողմից:

47-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին, իսկ 57-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ 266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 2-րդ մասի 2-րդ կետով, եւ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նշված երկու անձանց վերաբերյալ անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է:

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից սպանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը. Վանաձորի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության մասին իրավապահներին չհայտնելու համար: Պարզվել է, որ Վանաձորի 31-ամյա բնակիչը տեղյակ է եղել իր մտերիմ ընկերների եւ Սպիտակ քաղաքի բնակչի միջեւ լարված հարաբերությունների մասին եւ ավտոմեքենայում լսել է, որ նրանք պատրաստվում են վերջինիս նկատմամբ հաշվեհարդար տեսնել ու սպանել նրան: Ավելին՝ նա իր ընկերների հետ 2019թ. հունվարի 15-ին մեկնել է դեպքի վայր, ականատես է եղել նրանց կողմից առանձնապես ծանր հանցագործություն կատարելուն, այն է՝ ապօրինի կերպով ձեռք բերված ատրճանակի գործադրմամբ, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով տուժողի ուղղությամբ կրակոցներ արձակելուն, առանձին դաժանությամբ դանակով նրա ձախ ականջախեցին լրիվ ամպուտացիայով հիմից կտրելուն, ինչպես նաեւ աջ ականջախեցու հիմի վերին եզրը վնասելուն, այսինքն՝ նրան սպանելու դեպքին, իսկ հանցագործության ավարտից հետո ընկերների հետ դիմել է փախուստի:  31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի (hանցագործության մասին չհայտնելը) 1-ին մասով: Նշված դրվագով եւս նախաքննությունն ավարտվել է:

 

 

 

35209 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների ծառայությունը շարունակվում է: Ընդհանուր առմամբ, արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 35209  արձանագրություն, իսկ հունիսի 15-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1213 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով տեսչական մարմինների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողությունների ընթացքում, առեւտրի եւ հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։

 

 

 

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է

Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների ձեռնարկած աշխատանքի արդյունքում Անիի բաժին է ներկայացել 41-ամյա Աղվան Ս.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 12-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարները) մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

 

 




Լրահոս