Վաղարշակ Հակոբյանը զրուցել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղի ունեցավ հեռախոսազրույց ՀՀ ԱԺ ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի և ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում կարևորվեց այն փաստը, որ երկրում և աշխարհում տիրող դրությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա դիվանագիտական և բարեկամական հարաբերությունների զարգացման ճանապարհին։

Տվյալ համատեքստում քննարկվեց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի Վաղարշակ Հակոբյանի կողմից գլխավորած ԵԱՏՄ անդամ պետությունների մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողովի աշխատանքային օրակարգում ընդգրկված առաջնահերթություն ունեցող մի շարք հարցեր։

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը իր հերթին ողջունեց և կարևորեց համատեղ գործունեության զարգացմանը խթանող նման ձևաչափով տարվող աշխատանքները՝ հավելելով, որ նմանօրինակ քաղաքականությունը նոր ընթացք և շունչ կտա մեր երկրների միջև առկա փոխհարաբերություններին:

Քննարկվեցին մինչ այժմ ենթահանձնաժողովի կողմից տարված աշխատանքները, հետագա համագործակցության տեսլականը, ինչպես նաև հեռախոսազրույցի վերջում ձեռք բերվեց պայմանավորվածություն հանդիպման վերաբերյալ։




Լրահոս