«ՀԱՐԿ ԵՂԱԾ ԺԱՄԱՆԱԿ ԴՈՒՐՍ ԿԳԱՆՔ ՓՈՂՈՑ». ՆԻԿՈԼԱՅ ԾԱՏՈՒՐՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան, երգիչ Միքայել Պողոսյանն իր եւ բժիշկ Էդուարդ Համբարձումյանի անունից կոչ էր արել մտավորականությանը համախմբվել եւ սատար կանգնել իշխանությանը` երկրում ստեղծված վտանգավոր եւ օրհասական իրավիճակով պայմանավորված:

 

«Նրանք կրկին ուզում են մեզ հետ շպրտել դեպի ջախջախիչ անօրինական կյանք եւ անում են այդ մեկ նպատակով՝ շարունակել գողանալ եւ փրկել սեփական գողոնը: Այսօր մենք պետք է ոտքի կանգնենք, սա լրջագույն ահազանգ է, պետք է սթափվենք: Մենք՝ մեր երկրի մտավորականության ներկայացուցիչներով, կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր մտահոգված են մեր երկրում տիրող վտանգավոր եւ պայթյունավտանգ իրադարձություններով, սեփական ձայնը բարձրացնելու եւ միավորվելու համար… Այսօր՝ թավշյա հեղափոխությունից ընդամենը երկու տարի անց, մեր ընդհանուր տան վրա պատրաստվում է իր մաշտաբով աննախադեպ հարձակում անցյալի ուժերի կողմից: Դրանք հափշտակող եւ գողացող քաղաքական գործիչներն են եւ բակային հեղինակություններ՝ իրենց անցյալով, նրանք, ովքեր ետ են մղվել, բայց չեն պարտվել եւ տապալվել, այսօր պատերազմ են հայտարարել, պատերազմ իր իսկ ժողովրդին, ով ամբողջ աշխարհի հետ միասին ծանր օրեր է վերապրում: Պատերազմ հայտարարել երկրին, որն առանց այն էլ պատերազմական դրության մեջ է: Նրանք քիչ են, ընդհամենը 4%… Նրանք կրկին ուզում են մեզ ետ շպրտել դեպի ջախջախիչ անօրինական կյանք եւ անում են այդ մեկ նպատակով` շարունակել գողանալ եւ փրկել սեփական գողոնը…»,- մասնավորապես նման կոչով էր հանդես եկել նա:

«Ժողովուրդ» օրաթերթն այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել է ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի հետ:

«Ես մի անգամ ասել եմ ու էլի կրկնում եմ՝ հիմա է իսկական հեղափոխության ժամանակը, հիմա է պետք անել հեղափոխություն, որպեսզի դրանց բոլորին վերացնեն: Ես ընդհանրապես ռադիկալ գործողությունների կողմնակից եմ, որ եթե ինձ մայր են հայհոյում, ես պետք է հերն անիծեմ: Իսկ Նիկոլին, եթե հայհոյում են, ասում է ոչինչ, ի՞նչ ոչինչ, պետք է բռնես ու հերներն էլ անիծես: Քո ձեռքին է հիմա իշխանությունը, եւ կարեւորը՝ ժողովուրդը քեզ հետ է: Քանի դեռ ժողովուրդը չի հիասթափվել այս կամուկացից, պետք է շատ կոնկրետ միջոցներ ձեռք առնել»,-նկատում է Նիկոլայ Ծատուրյանը:

Ըստ մեր զրուցակցի` նա հեղափոխության սկզբից էլ դեմ է եղել թավշյա եւ սիրո խոսքերին: Նրա կարծիքով` թավշյա հեղափոխություն անում են այն ժամանակ, երբ ամբողջ երկիրը հզոր վիճակում է գտնվում:

«Բայց քանի որ մեր երկիրը քսան տարվա մեջ լրիվ հերներս անիծված երկիր է, թավշյա-մավշյա բաները պետք է վերացվեն: Բացի դա, այն ժամանակ ավելի շատ իշխանափոխություն  եղավ, բոլորն ուրախացան, որ վերջապես ազատվում են Սերժիկից, իսկ հիմա պետք է իսկապես անեն հեղափոխություն, եւ մտավորականությունը պետք է միշտ ժողովրդի կողքին կանգնի: Այս անորոշություն ժողովրդին սկսել է նյարդայնացնել: Նիկոլ Փաշինյանի ամբողջ սխալն այն է, որ նա չստեղծեց իր կաբինետը: Հիմա նա ԱԱԾ-ում պետք է ստեղծի այն ուժերը, ովքեր իրեն իսկապես սատար կկանգնեն, այդ ժամանակ նոր կարելի է բոլոր հարցերը լուծել, քանի որ Ազգային անվտանգության ծառայությունը շատ կարեւոր ուժային կառույց է: Կադրային փոփոխություններ անելուց առաջ ես պետք է նախ մտածեմ, թե տեղն ում եմ դնում, ով կարող է լինել իսկապես այն մարդը, ով վստահված կլինի: Փոխում է, լավ է անում, բայց ես կողմնակից եմ, երբ Գլխավոր շտաբի պետը հարսանիք է անում, պետք է հրաժարական տա, օրենքը բոլորի համար է գործում հավասար, եւ այդ քայլը բավականին մեծ ազդեցություն ունեցավ ժողովրդի վրա»,-ընդգծում է նա:

Նիկոլայ Ծատուրյանի խոսքով` Ժողովուրդը, կառավարության նման քայլերը տեսնելով, սովորում է, ոգեւորվում է:  իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիրներին, ապա, ըստ նրա, բնական բան է, որ նրանք պետք է պայքարեն իշխանության դեմ, քանի որ նրանք լավ լափել են եւ հիմա զգում են, որ այդ լափածը ձեռքներից գնում է:

«Մենք էլ հո արջի պես քնած չե՞նք, մենք էլ հարկ եղած ժամանակ դուրս կգանք փողոց եւ արդեն կպահանջենք ուրիշ բաներ: Նիկոլն ինչ անում է, պետք է անի ժողովրդի անունից եւ չլսի, թե ինչ  են ասում միջազգային հանրությունը: Արա՛, ինչ-որ պետք է, արա՛: Մենք մի հատ Լեւոն Տեր-Պետրոսյանի հախից չենք կարողանում գալ: Էդ մարդը մեռավ մարդկանց գլուխն ուտելով, մի խոսքով՝ ռադիկալ միջոցներ են պետք: Ինձ դուր չի գալիս, որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում արդարանում է, ա՛յ մարդ, ինչո՞ւ ես արդարանում: Հրամայի եւ կատարի, վերջացրո՛ւ: Էդ Աշոտյանին, սաղին պետք է տան ժողովրդի ձեռքը, սամասուդ անեն»,-հավելում է նա:

Նիկոլայ Ծատուրյանի դիտարկմամբ` նախկին իշխանության ներկայացուցիչների դեմ կառավարությունը պետք է շատ լուրջ միջոցներ ձեռնարկի, ոչ թե այսպես թավշյա, այլ լուրջ. «Հեղափոխությունները թավշյա չեն լինում»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

«ՄԻ ԲԱՆ ՆԵՐՍՈՒՄՍ ԿԱՐ ԿՐԾՈՂ, ԱՆՀԱՆԳՍՏԱՑՈՂ». ԷՎԵԼԻՆԱ ՇԱՀԻՐՅԱՆ

Հունիսի 13-ը ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Էվելինա Շահիրյանի ծննդյան օրն էր։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Էվելինա Շահիրյանը կիսվել է իր ապրած կյանքի զգացողությունների, կին լիելու իր բանաձեւի մասին:

«Այսպիսի տարեդարձ երբեք իմ կյանքում չի եղել, երբ իմ զավակներին ասեի, որ ոչ մեկդ չպետք է գաք եւ իմ կողքը չպետք է լինեք, բայց, այնուամենայնիվ, տղաս ու աղջիկս եկան, եւ այդպես ընտանիքով նստեցինք սեղանի շուրջ, սովորական, անվտանգության բոլոր կանոնները պաշտպանելով: Իհարկե, շատ դժվար էր, քանի որ ինչ-որ մի բան ներսումս կար կրծող, անհանգստացող, եւ չգիտեմ, մարդ ինչքան պետք է անզգայուն լինի, որ այս իրավիճակը նրա վրա չազդի: Տխուր է, չնայած որ ես իմ բնավորությամբ շատ լավատես եմ, բայց, ամեն դեպքում, զգայական զգացողությունները թույլ չեն տալիս այս ամենի մասին, չմտածել, չհուզվել, քանի որ մեր աշխատանքն այնպիսի աշխատանք է, որ ուզում ենք աշխատել, բեմ դուրս գալ, եւ այսպես միանգամից փակվելը սարսափելի է: Ամեն դեպքում, լիահույս եմ, որ ամեն ինչ կփոխվի դեպի լավը»,-նշում է դերասանուհին:

Անդրադառնալով 79-ամյակին ու իր զգացողություններին՝ նա ընդգծում է, որ համամիտ չէ այն տարածված կրածիքի հետ, թե տարիքի հետ է մարդ իմաստություն ձեռք բերում:

«Եթե ուղեղ ունես, մտածում ես, կարողանում ես անցյալիդ նայել, տեսնել քո սխալները, այդ ժամանակ էլ կգա իմաստությունը, այլ կերպ նայել ընտանիքին, ընկերական շրջապատին, որով ես շատ եմ հպարտանում: Ամենակարեւորը՝ սերը չկորցնենք մեր հարազատների, ընկերների համար: Սա է կարեւորը: Լինել այն մարդկանց կողքին, ովքեր միայն քեզ դրական էմոցիաներ են պարգեւում, չեմ սիրում բացասական երեւույթները: Այդ ֆեյսբուքում տեսնում եմ՝ կանայք այնպիսի բառապաշարով են միմյանց հետ խոսում, ես պարզապես ապշած եմ»-նկատում է նա:

Վերջինիս հավելմամբ` կանայք այսօր կորցրել են իրենց կին լինելու հատկությունը:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԽՈՍԵԼ ԷԹԻՄԻՑ

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրը խոսել է թիմի անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի եւ մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմիի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: «Ամեն ինչ պարզ կլինի մրցաշրջանի ավարտից հետո: Սանչոն ու Հակիմին հրաշալի ֆուտբոլիստներ են, եւ ես կցանկանայի հաջորդ մրցաշրջանում եւս նրանց տեսնել «Բորուսիայում»: Այնուամենայնիվ, ակումբը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի: Հնարավոր է՝ մենք չկարողանանք թիմում պահել որոշ առաջատար ֆուտբոլիստների»,- Ֆավրի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Հակիմին, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մադրիդի «Ռեալին», կվերադառնա Արքայական ակումբ: Ջեյդոն Սանչոյի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» եւ «Լիվերպուլը»:

 

 

ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ԻՐ ԹԻՄ

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի իր սեփական թիմ՝ շվեդական «Համարբյու»: 38-ամյա Իբրահիմովիչը վերջնական որոշում է ընդունել չշարունակել համագործակցությունը «Միլանի» հետ: Իբրահիմովիչը «Միլան» է տեղափոխվել 2020թ? հունվարին ազատ գործակալի կարգավիճակում։ Նրա նախորդ ակումբն ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսին» էր։

Զլատան Իբրահիմովիչը «Համարբյուի» համասեփականատեր է դարձել 2019 թվականի նոյեմբերին: Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարի ընթացքում Իբրահիմովիչը մեկնել էր Շվեդիա, որտեղ մարզվում էր «Համարբյուի» կազմում:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Իբրահիմովիչը մասնակցել է 8 հանդիպման, խփել 3 գոլ։

 

 

ԿՇԱՐՈՒՆԱԿԻ «ՉԵԼՍԻ»-ՈՒՄ

Գերմանական «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները կարիերան կշարունակի անգլիական «Չելսիում». տեղեկացնում է Evening Standard-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ Վերները պայմանագիր կկնքի լոնդոնյան ակումբի հետ արդեն այս շաբաթ: Լոնդոնյան ակումբը 24-ամյա գերմանացի ֆուտբոլիստի համար կվճարի նրա պայմանագրում ամրագրած 60 միլիոն եվրո տրանսֆերային գինը։ Գերմանիայի հավաքականի խաղացողը «Չելսիի» հետ կկնքի հինգ տարվա պայմանագիր։ Գումարի 15 տոկոսը կստանա գերմանական «Շտուտգարտը», որից Վերները 2016-ին էր տեղափոխվել «ՌԲ Լայպցիգ»։

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Վերները մասնակցել է 29 հանդիպման, խփել 25 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։




Լրահոս