ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Նման փնթի ու կեղտոտ տեսարաններ վերջերս մայրաքաղաքում հաճախ են հանդիպում։ Շատ վատ է, որ պատասխանատու կառույցները ոչ մի կերպ չեն անդրադառնում այս հարցերին։

 

 

ՎԱՐԿԵՐ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ` իրավունք ունի բանկը կամ վարկային կազմակերպությունը տեղեկություններ ստանալ իմ վարկային պատմության կամ այլ բանկերում գործող վարկերի մասին:

Անի Միքայելյան (32 տարեկան, մենեջեր)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, բանկը կամ վարկային կազմակերպությունը կարող է հարցում կատարել վարկային ռեգիստր` ստանալով տեղեկատվություն իրեն դիմած քաղաքացու վարկային պատմության վերաբերյալ: Վարկային ռեգիստրի կողմից տրամադրված տեղեկատվությունը բանկը կամ վարկային կազմակերպությունը (վարկատուն) պետք է օգտագործի բացառապես վարկառուին վարկ տրամադրելիս կամ վարկառուի վարկարժանությունը գնահատելու նպատակով:

Վարկատուն կարող է տեղեկատվություն պահանջել միայն վարկ ստանալու նպատակով իրեն դիմած կամ վարկատուից ստացված եւ չմարված վարկ ունեցող անձանց մասին, եթե առկա է հաճախորդի համաձայնությունը նման տեղեկատվություն ստանալու համար։

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե վարկը դասակարգվում է վարկային ռեգիստրում, ապա վարկային ռեգիստրում վարկի վերաբերյալ այլ տվյալների հետ միասին նշվում է նաեւ երաշխավորի անունը:

 

 

ՄԱՔՍԱՅԻՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ մաքսային պահեստում «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ապրանքների պահպանության դեպքում արդյոք հնարավոր է օգտագործել ապրանքները:      

Ալիսա Մանուկյան (36 տարեկան, հաշվապահ)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Մաքսային միության մաքսային օրենսգրքի 232-րդ հոդվածի դրույթներով՝ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձինք կամ նրանց ներկայացուցիչներն իրավունք ունեն «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձեւակերպված ապրանքների հետ կատարել դրանց պահպանվածությունն ապահովելու համար անհրաժեշտ ընթացիկ գործողություններ, այդ թվում՝ տեսազննել եւ չափել ապրանքները, տեղափոխել դրանք ժամանակավոր պահպանության վայրի տարածքում՝ պայմանով, որ այդ գործողությունները չեն հանգեցնի ապրանքների վիճակի փոփոխության, դրանց փաթեթվածքի եւ (կամ) նույնականացման միջոցների վնասման:

Մաքսային մարմնի թույլտվությամբ «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձեւակերպված ապրանքների հետ կարող են կատարվել հավաքման պարզ գործողություններ, ինչպես նաեւ գործողություններ՝ կապված փորձանմուշների եւ նմուշների ընտրության հետ, ապրանքները վաճառքի եւ տրանսպորտային փոխադրման համար պատրաստման հետ՝ ներառյալ խմբաքանակի մասնատումը, առաքումների կազմավորումը, տեսակավորումը, փաթեթավորումը, վերափաթեթավորումը, դրոշմավորումը, ապրանքային տեսքի բարելավման հետ կապված գործողությունները:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ապրանքները մի քանի անգամ «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձեւակերպելու դեպքում, այդ թվում՝ երբ որպես այդ մաքսային ընթացակարգի հայտարարատուներ են հանդես գալիս տարբեր անձինք, ժամանակավոր ներմուծման ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել նշված ժամկետը:

 




Լրահոս