ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Դիմակների մաքրումը այս պարագայում կարեւոր է։

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ հնարավոր է արդյոք մեքենան հանձնել ժամանակավոր պահպանության, բայց այդ ընթացքում շահագործել այն:

Ալբերտ Մխիթարյան (42 տարեկան)

 

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մխիթարյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձինք կամ նրանց ներկայացուցիչներն իրավունք չունեն օգտագործելու ժամանակավոր պահպանության տակ գտնվող ապրանքները, այդ թվում՝ ժամանակավոր պահպանության վայրի տարածքից արտահանել դրանք մինչեւ դրանց բացթողումը հայտագրված մաքսային ընթացակարգով կամ մինչեւ սույն օրենսդրությամբ նախատեսված այլ գործողությունների ավարտը:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մաքսային միությունում մաքսային կարգավորումն իրականացվում է Մաքսային միության օրենսդրությանը համապատասխան, իսկ այդ օրենսդրությամբ չկարգավորված մասով՝ մինչեւ Մաքսային միության մաքսային օրենսդրության մակարդակով համապատասխան իրավահարաբերությունների հաստատումը՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Իրավունք ունի՞ արդյոք ֆինանսական կազմակերպությունը չտրամադրել երաշխավորին տեղեկություններ վարկային պայմանագրով սահմանված ժամանակացույցի մասին, եւ եթե վարկառուն ուշացնում է վճարումը, արդյոք դա ազդո՞ւմ է երաշխավորի վարկային պատմության վրա:

Նոնա Տիգրանյան (36 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ֆինանսական կազմակերպության եւ երաշխավորի միջեւ հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 24 գլխի 4-րդ պարագրաֆով եւ ՀՀ կենտրոնական բանկի «Բանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից երաշխավորների հետ գործարար վարվելակերպի կանոնների կիրարկման եւ ընթացակարգերի պահանջներ» վերտառությամբ 8/06 կանոնակարգով:

«Բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից երաշպավորների հետ գործարար վարվելակերպի կանոնների կիրարկման եղանակների եւ ընթացակարգերի պահանջներ» վերտառությամբ 8/06 կանոնակարգի համաձայն՝ կազմակերպությունը երաշխավորին տրամադրում է երաշխավորության եւ երաշխավորությամբ ապահովված պարտավորության պայմանագրերի մեկական օրինակ:

Կազմակերպությունը երաշխավորին տրամադրում է հաղորդակցման առնվազն երեք եղանակի ընտրության հնարավորություն եւ բացատրում ընտրված միջոցով հաղորդակցման էությունը:

Վարկառուի՝ մարման ժամանակացույցով սահմանված պարտավորության կատարման օրից առնվազն 1 օր առաջ կազմակերպությունը պարտավոր է երաշխավորին ծանուցել մարման ենթակա պարտավորության առկայության մասին: Քանի որ երաշխավորության պայմանագրի ուժով երաշխավորը վարկառուի հետ միասին կրում է համապարտ պատասխանատվություն ֆինանսական կազմակերպության առջեւ պարտավորությունները մարելու համար, ուստի վարկային ռիսկի դասակարգումը նույնպես ազդում է երաշխավորի վարկային պատմության վրա:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կազմակերպությունը երաշխավորի պահանջով երաշխավորությամբ ծագող հարաբերությունների ամբողջ ընթացքում տրամադրում է նրան վարկի մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն: Երաշխավորի հետ հաղորդակցումը կատարվում է գրավոր ձեւով:

 




Լրահոս