
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբի մարզման ժամանակ մկանային հոգնածություն է ունեցել:
Այս մասին գրում է Forza Roma-ն: Ըստ պարբերականի, հայ կիսապաշտպանը հսկողության տակ կլինի առաջիկա օրերին: Հունիսի 19-ին «Ռոմա»-ի համար հանգստյան օր է և թիմը միայն հաջորդ օրը կվերսկսվի մարզումները:
Սերիա Ա-ն պաշտոնապես կվերսկսվի հունիսի 20-ին: Իտալիայի կառավարությունը ֆուտբոլային ակումբներին թույլատրել է վերսկսել խմբային մարզումները: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների: