Գագիկ Ծառուկյանի պաշտպանների ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գագիկ Ծառուկյանի պաշտպանների այսօր ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությոոնը մերժվել է:

Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից քիչ առաջ դուրս եկավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ լրագրողներին հայտնեց, որ դատական նիստը հետաձգվել է։

«Դեռ չեն որոշել, քննությունը դեռ չի ավարտվել։ Վաղը շարունակվելու է 10։30-ին»։

Ավելի վաղ դատական համակարգից ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ դեռեւս ԲԴԽ նախկին անդամների որոշմամբ միջդատական վարույթում քննվող քրեական գործերով դատարանի նախագահն է անձամբ մակագրում գործերը դատավորներին: Հաշվի առնլով այս հանագամանքը ՝ Ծառուկյանի պաշտպանների միջնորդությունն ամենայն հավանականությամբ կմերժվի։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կրկին հետաձգվեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննարկումը: Պաշտպանները նշեցին, թե այս պահին դատավորը գնացել է խորհրդակցական սենյակ, քանի որ Ծառուկյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել:




Լրահոս