
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Նախօրեին, ԵԺԿ գագաթնաժողովից հետո, ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը Թվիթերում կոչ էր արել ՀՀ իշխանություններին՝ զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից: Հետաքրքրվեցինք՝ Սերժ Սարգսյանը տեսակապով ելույթում խոսե՞լ է Գագիկ Ծառուկյանի շուրջ իրադարձությունների մասին։
«Այո, Սարգսյանն առանձին անդրադարձ է կատարել Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվող քաղաքական գործընթացներին, քանի որ այդ պրոցեսները շատ դինամիկ ու բուռն էին, ելույթի վերջնական տարբերակում որոշակի շտկումներ կատարելով՝ խոսել է նաեւ նրա նկատմամբ քաղաքական հետապնդումների` ընդհուպ մինչեւ կալանավորման դատական նիստի մասին»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։