«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Նախօրեին ԱԱԾ-ն խուզար-կություններ է արել ԲՀԿ-ական գյումրեցի պատգամավորներ Վարդեւան Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի մոտ։ Մեկի՝ տանը, մյուսի՝ գրասենյակում։ Փնտրել են 2017թ․ ընտրակաշառքի գործով ապացույցներ։
Վարդեւան Գրիգորյանը փոխանցեց․ «Տարել են իմ նոութբուքը եւ թոռներիս հեռախոսները, 2 հատ․․․ Տղայիս ասել են, թե ինչ-որ ցուցակներ են ման գալիս, ենթադրվում է, թե ինչ ցուցակներ։ Բայց ինչ-ինչ՝ ինձ մոտ գոնե չպիտի ման գային․ ես 1990 թվին հնարավոր 4 հազար 300 ձայնից 3 հազար 700 ձայն եմ տարել ԳԽ ընտրություններին, քաղաքապետի 2016 թ․ ընտրություններին 11 հազար ձայն եմ հավաքել։ 4 անգամ ընտրվել եմ եւ գրեթե միշտ պահպանել եմ իմ ձայները, 2017-ին էլ 14 հազար ձայն եմ հավաքել, միայն վերջին ընտրություններին եմ 3 հազար ձայն հավաքել, բոլորդ էլ երեւի գիտեք, թե ինչու»»։
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։