«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, այսօր հերթական անգամ փորձ է արվելու քրեական գործ հարուցել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ, որի դեմ մի քանի անգամ արդեն նման փորձեր եղել են։
Շաբաթներ առաջ քննչական կոմիտեն մի հայտարարություն էր տարածել, որտեղ չնայած չէր նշվում Աշոտյանի անունը, սակայն ողջ բովանդակությունն ու նկարագրությունը փաստացի վերաբերում էր նրան։ Խոսքը պաշտոնական դիրքի չարաշահման եւ պետությանը խոշոր չափի վնաս հասցնելու վերաբերյալ մի գործի մասին է։ Սակայն գործը հետ էր ուղարկվել քննչական կոմիտե, որովհետեւ, ըստ այն ժամանակ շրջանառված կարծիքի, գործում լուրջ իրավական հիմքեր չեն եղել։
Հիշեցնենք, որ գործի հետ կապված ժամանակին Աշոտյանն ասել էր, թե հեռավոր գյուղերից մեկի դպրոցի գլխին կախվել էր դատավճիռ, որի արդյունքում դպրոցը կկանգներ փակման եզրին, դրա համար էլ որպես նախարար հարկ է համարել միջամտել ու դպրոցը փրկել սնանկացումից ու փակումից:
Եվ ահա, մեր տեղեկություններով, Աշոտյանն այսօր հրավիրվել է Քննչական կոմիտե նույն գործի շրջանակներում։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, նման հապճեպության պատճառ են հանդիսացել ոչ միայն վերջին շրջանի քաղաքական իրադարձությունները, այլեւ ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի՝ նախօրեի կոշտ հայտարարությունը, որը վերաբերում էր ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին։
Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուն հենց Աշոտյանն է, ուստի, ըստ մեր աղբյուրի, Փաշինյանն այս կերպ փորձում է լիկվիդացնել նրան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում