
Ուսանողների մոտ 50 հոգանոց մի խումբ ներխուժել է հունական “NET” պետական հեռուստաընկերության շենք, պահանջել դրա ղեկավարությունից իրենց եթեր տրամադրել կրթական բարեփոխումների դեմ բողոքելու համար։Հեռուստաընկերության ղեկավարությունը հրաժարվել է կատարել պահանջը եւ որոշում է ընդունվել չհեռարձակել լուրերի երեկոյան թողարկումը։ Երեկ հունական ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել նաև երկրի խորհրդարանի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու համար: