Քոչարյանի նկատմամբ առհասարակ խափանման որևէ միջոցի անհրաժեշտություն չի եղել. փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվա դատական ակտի մասին դեռ շատ բան ասել չենք կարող, որովհետև բովանդակությանը ծանոթ չենք, դատական ակտը դեռ չի տրամադրվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ  երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝  անդրադառնալով երեկ Վերաքննիչ դատարանի որոշմանը , որով պետք է 2 մլրդ դրամ կիրառվի նրա խափանման միջոցը փոխելու համար:

«Մեր համոզմամբ, առհասարակ խափանման որևէ միջոցի անհրաժեշտություն չի եղել։ Այնուամենայնիվ, դատարանն արձանագրեց՝ հնարավոր է, որ պարոն Քոչարյանը գտնվի ազատության մեջ, ինչը մեկ քայլ առաջ է այս գործում, այս պրոցեսում գործի վերջնական լուծման տեսանկյունից»,- տեղեկացրեց փաստաբանը:

Նրա խոսքով, երկուշաբթի կամ երեքշաբթի արդեն լրագրողներին կտեղեկացնեն իրենց դիրքորոշումը դատական ակտի վերաբերյալ։ Հարցին՝ հնարավո՞ր է, որ երկօրյա ժամկետում չկարողանան վճարել պահանջվող գումարը, Հովհաննես Խուդոյանը պատասխանեց, որ իրենք գրասենյակի տարածած հայտարարությունից  արդեն իմացել են, որ բազմաթիվ մարդիկ պատրաստ են աջակցել այդ հարցում։




Լրահոս