ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատգամավորները կհետևե՞ն Արսեն Թորոսյանի նոր կոչին. հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս մայիսի 25-ին ՀՀ փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ ոչ միայն փակ, այլ նաև հանրային բաց տարածքներում դիմակներ կրելը պարտադիր է դառնում: Իսկ առողջապահության կազմակերպիչների պնդմամբ՝ մեկ դիմակը պետք է օգտագործել 3-4 ժամ: Միայն 8-ժամյա գրաֆիկով աշխատող քաղաքացիների համար անհրաժեշտ է 2 դիմակ, որը մեծ դժգոհությունների առիթ էր դարձել, քանի որ ՀՀ քաղաքացիները ֆինանսապես ի վիճակի չեն այդքան դիմակ գնել:

Ինչից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-ին, պրետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց․ «Ուզում եմ ասել նաեւ, որ անտեղի եմ համարում շահարկումները, թե դիմակը թանկ է: Մենք ոչ մեկին չենք պարտադրում դիմակ գնել, ասել ենք, որ կարելի է դիմակ պատրաստել նաեւ տնային պայմաններում: Մասնագետների վերլուծությունը ցույց է տալիս, որ պատրաստված դիմակների որակյալ կրումը կարող է զրոյի հասցնել վարակի տարածումը»: Վարչապետը նշեց, որ շատ կարեւոր է դիմակի որակյալ կրումը, այսինքն դրանք պետք է ժամանակ առ ժամանակ փոխվեն եւ լվացվեն:

Իսկ երեկ արդեն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց. «Տեսնում ենք, որ մոդայիկ է դարձել կտորե դիմակներ կրելը: Ես խնդրում և կոչ եմ անում բոլորին կտորի դիմակ չկրել, այլ կրել բժշկական դիմակ, որը մի քանի անգամ ավել է պաշտպանում»:

Armlur.am -ը զրուցել է ԱԺ պատգամավորների հետ, ովքեր հաճախ կտորե դիմակներ են կրում: Փորձել ենք օրենսդիրներից պարզել, թե արդյոք նրանք կատարելու են նախարարի հորդորը:

Մանրամասները՝ տեսանյութում

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս