Ինչ իրավիճակ է տիրում 1-ին համալսարանական հիվանդանոցում․ 81 աշխատակիցը կազդուրվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն անդրադարձել է 1-ին համալսարանական հիվանդանոցի աշխատակիցների մոտ կորոնավիրուսի հաստատված դեպքերին։ Վերջինս մասնավորապես ասել է․

«1-ին համալսարանական հիվանդանոցի աշխատակիցների մոտ հաստատված դեպքերի մասին ասեմ հետևյալը․ այս 3 ամիսների ընթացքում մենք ունենք ընդհանուր 90 հաստատված դեպք, ֆիքսենք 3 ամիսների ընթացքում, 78 բուժաշխատող, 5 վարչական աշխատակից և 7 կլինիկական օրդինատոր։
Ներկա պահին 90 վարակակիրներից 81-ը կազդուրվել են և արդեն իրենց գործառույթներին են իրականացնում, իսկ 9 աշխատակից դեռ ապաքինման փուլում են:

Այո, համալսարանական թիվ 1 հիվանդանոցի տնօրենի մոտ հաստատվել է կորոնավիրուս, մեր տնօրենը մեկուսացված է, այս պահի դրությամբ, որևէ բարդություն չկա՝ ասիպտոմ է»։




Լրահոս