ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի
քննչական բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ զենքի կամ որպես զենք
օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված
քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 2 անձի:
Քննությամբ պարզվել է, որ 37-ամյա տղամարդը, 36-ամյա ընկերոջ և իր մորաքրոջ որդու հետ ուրիշի գույքի
հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնությամբ, 2020թ. փետրվարի 3-ին՝ ժամը 17:00-ի
սահմաններում, իր կողմից օրավարձով շահագործվող ավտոմեքենայով ուղևորվել են Երևան քաղաքի Սեբաստիա 27
հասցեում գործով «Հայփոս» ՓԲԸ պատկանող փոստային բաժանմունք, սպասել մինչև հաճախորդների հեռանալը:
Այնուհետև, 36-ամյա և 37-ամյա տղամարդիկ մուտք են գործել նշված բաժանմունք, որտեղ 36-ամյա տղամարդը իր
հետ նախապես վերցրած ատրճանակին նմանվող առարկան որպես զենք օգտագործելով, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով, իսկ 37-ամյա տղամարդը օգտագործելով իր հետ նախապես վերցրած դանակը, աշխատակիցներից պահանջել են գումար, վերցրել այն, նստել շենքի ետնամասում
կայանված ավտոմեքենան և դիմել փախուստի:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 37-ամյա և 36-ամյա տղամարդկանց մեղադրանք է
առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Նրանց
նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ,
ուղարկվել է դատարան, իսկ նրանց օժանդակող անձի վերաբերյալ մասն անջատվել է, առանձնացվել առանձին
վարույթում, որով նախաքննությունը շարունակվում է: