Հունիսի 19-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության
աշխատակիցները համատեղ Արմավիր քաղաքի հանգստի գոտիների բացօթյա տաղավարներում
քաղաքացիների շրջանում իրականացրել են բացատրական աշխատանքներ՝ առնվազն 1․5 մ
հեռավորություն պահպանելու անհրաժեշտության, դիմակները պատշաճ կրելու կանոնների,
մարդկային կուտակումներից խուսափելու վերաբերյալ։
Աշխատանքները իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքում կիրառվող
ժամանակավոր սահմանափակումների շրջանակում, որի նպատակն է կանխել կորոնավիրուսի
տարածումը:
Դիմակ չկրող մեկ քաղաքացու նկատմամբ ոստիկանության կողմից կազմվել է
արձանագրություն, իսկ Տեսչական մարմնի կողմից անվճար տրամադրվել է մեկանգամյա
օգտագործման դիմակ։
Ըստ անհրաժեշտության դիմակներ տրամադրվել են նաև այլ քաղաքացիների։
Վերահսկողական աշխատանքներն իրականացվում են ամեն օր։