Մեկնարկում է ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի մասնակիցների մրցույթը: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Ծրագիրը կնպաստի ՀՀ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում հատիկընդեղենի, խոտաբույսերի և ոչխարաբուծության զարգացմանը:
Ի դեպ, ծրագրին կարող են դիմել ՀՀ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում գրանցված, հատիկընդեղենի, խոտաբույսերի և ոչխարաբուծության ոլորտի ագրոբիզնեսներ՝ ֆերմերներ, վերամշակողներ, սառնարանային պահպանման և փաթեթավորման ծառայություններ մատուցողներ, մատակարարներ, վերավաճառողներ, արտահանողներ:
Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ առավելություն կտրվի կանանց կողմից ղեկավարվող, ինչպես նաև երիտասարդների և այլ խոցելի խմբերի ագրոբիզնեսներին։ Հայտադիմումը հնարավոր կլինի ձեռք բերել մարզպետարանից, համայնքապետարանից, գյուղի վարչական ղեկավարից: Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է հուլիսի 10-ը:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.